A
A
Կասպարովը ջախջախեց Կարպովին
Աջակցիր «Ա1+»-ին
Իսպանիայի Վալենսիա քաղաքում ավարտվեց Գարի Կասպարով - Անատոլի Կարպով շախմատային սուպերմրցամարտը: Վերջին օրը կողմերն անցկացրին կայծակնային 8 խաղ:
Առաջինում հաղթեց Անատոլի Կարպովը, ընդ որում' սեւ խաղաքարերով, ապա գրանցվեց առաջին ոչ-ոքին:
Սակայն 3-րդ պարտիայից սկսած Գարի Կասպարովը սկսեց պարզապես ճզմել իր մրցակցին եւ մեկը մյուսի ետեւից 5 անընդմեջ հաղթանակ տարավ:
Հատկապես տպավորիչ էր նախավերջին պարտիան, երբ երկարատեւ պայքարից հետո աշխարհի 13-րդ չեմպիոնը, այնուամենայնիվ, 78-րդ քայլին ստիպեց Անատոլի Կարպովին հանձնվել:
Վերջին պարտիայում կողմերն արագ խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Գարի Կասպարովը պարզապես ջախջախեց Անատոլի Կարպովին եւ հաղթեց 9-3 ընդհանուր հաշվով: