A
A
«Արարատը» Հայաստանի սուպերգավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության գավաթներից մեկին առաջին անգամ տիրեց առաջնության ետնապահը:
Հայաստանի 2008 թ սուպերգավաթի եզրափակիչ խաղում Երեւանի «Արարատը», հաղթելով հանրապետության չեմպիոն «Փյունիկին»' 2:1, առաջին անգամ տիրեց այդ մրցանակին:
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց փյունիկցիների բրազիլացի հարձակվող, նախկին արարատցի Մարկոսը: Երկրորդ խաղակեսում, 52-րդ եւ 57-րդ րոպեներին, «Արարատի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը գրավեց մրցակցի դարպասը եւ կամային հաղթանակ պարգեւեց իր թիմին:
Այդպիսով, անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ գրանցվեց ամենամեծ անակնկալը. առաջին անգամ առաջնության վերջին տեղում գտնվող թիմը տիրացավ խաղարկվող երկու գավաթներից մեկին' սուպերգավաթին: