A
A
Թվով երրորդ մեդալը
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելական Էյլաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում թվով 3-րդ մեդալը նվաճեցին մեր մարզիկները: Պատանիների մինչեւ 69 կգ քաշային կարգում Ռաֆֆի Մելիքյանը երկամարտում ցույց տվեց 280 կգ արդյունք, որը երկրորդ ցուցանիշն էր 22 մասնակիցների մեջ: Այս քաշում հաղթող դարձավ ալբանացի ծանրորդ Դանիել Գոդելին, որը 17 կգ ավելի բարձրացրեց, քան Մելիքյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր մարզիկները նվաճել էին մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:
Պատանիների մինչեւ 77 կգ քաշային կարգում հանդես եկած մեր երկու ներկայացուցիչները տուն կվերադառնան առանց մրցանակի: Արեն Ներսեսյանը 285 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը, իսկ Կարեն Աթյանը ցույց տվեց 9-րդ ցուցանիշը' 266 կգ: Սույն մրցաշարի հաղթող դարձավ կրկին ալբանացի ծանրորդ Հիսեն Պուլակուն' 301 կգ: