Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական Ֆերմո քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչեւ 18 տարեկանների մրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ավաղ, մեր մյուս մասնակիցներին չհաջողվեց տեղ զբաղեցնել առաջին եռյակում:
Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ուներ նաեւ Վահե Բաղդասարյանը (մինչեւ 16 տարեկաններ), որը վերջին տուրում պարտվեց իր մրցակցին եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Նույն ճակատագրին արժանացան նաեւ կրտսեր տարիքային խմբում հանդես եկող Միքայել Մկրտչյանն ու Արման Պետրոսյանը, որոնց 0,5 միավոր չբավականացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունք ցույց տվեց Սիրանուշ Ղուկասյանը (մինչեւ 12 տարեկաններ), որը 5 միավորով զբաղեցրեց ընդամենը 34-րդ տեղը: