A
A
Տրամաբանական հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանում կայացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը, ինչպես եւ սպասվում էր, հեշտությամբ հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ Վիետնամի թիմին` 3,5:0,5:
Վաստակելով հերթական երկու միավորները, մեր շախմատիստուհիները 7-րդ հորիզոնականից բարձրացան 5-րդ տեղ: Նշենք, որ մեր ընտրանին ընդամենը 2 միավորով է ետ մնում առաջնության առաջատար Լեհաստանի հավաքականից, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի թիմի հետ` 2:2, եւ այժմ իր ակտիվում ունի 10 միավոր: Այնուհետեւ հաջորդում են Չինաստանի 1-ին թիմը` 9 միավոր, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի հավաքականները` 8-ական:
Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի 2-րդ թիմի հետ, որը 6 միավորով գտնվում է նախավերջին` 9-րդ հորիզոնականում: