Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եւս մեկ մեդալ

Սպորտ

Իսրայելական Էյլաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումների 2-րդ օրը մեր մարզիկները նվաճեցին եւս մեկ մեդալ:

Աղջիկների մինչեւ 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 136 կգ արդյունք (60+76), գրավեց երկրորդ տեղը:

Նա 5 կգ-ով զիջեց այս քաշային կարգի հաղթող, ռուսաստանցի Քսենիա Մաքսիմովային: