Օլիմպիական խաղերը Հայաստանո՞ւմ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը Լոզանում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի հետ ունեցած հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որպեսզի օլիմպիական պատանեկան 3-րդ խաղերն անցկացվեն Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ՄՕԿ-ի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵվՕԿ) գործկոմի նիստեր անցկացնելու, ինչպես նաեւ միջազգային ցանկացած մասշտաբի մրցումներ կազմակերպելու համար:
ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն իր հերթին հավաստիացրել է, որ աստիճանաբար ավելի կամրապնդվի ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համագործակցությունը, որի արդյունքում կշահի միջազգային սպորտը, բացի այդ կաշխուժանա մարզական կյանքը Հայաստանում:
Հիշեցնենք, որ օլիմպիական պատանեկան 1-ին խաղերն կանցկացվեն 2010 թվականին, Սինգապուրում: 2-րդ խաղերը տեղի կունենան 2014-ին: Վերջինս ընդունելու ցանկություն են հայտնել առայժմ երեք քաղաքներ' Գվադալախարան (Մեքսիկա), Նանյինգը (Չինաստան) եւ Պոզնանը (Լեհաստան): Հաջորդ' 3-րդ խաղերը անցկացվելու են 2018 թվականին: