Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացել են անտուն

Մարզեր

 7 անդամից բաղկացած Գրիգորյանների ընտանիքը մնացել է անտանիք: Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասում գտնվող նրանց տնակն այվել էր սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ի սահմաններում: Հրդեհի բռնկման պատճառը էլեկտրական լարերի անսարքությունն է եղել:

 ՙՏելեվիզրն ա պայթել, Լիանան տեղաշորում պարկած ա եղել, չի կարացել վեր կենա, մենք էլ դռան հետեւը պաղխկավալ ինք, մինչեւ մեզ հանեցին դոմիկից՚,- ասում է 5-ամյա Մարիամը, ով տնակում է եղել, երբ այն այրվել է:

 Նրա հետ տանն են եղել նաեւ քույրերը' 2 տարեկան Դիանան եւ 7-ամյա Լիանան: Վերջինիս փրկել չի հաջողվել, նրա մարմինը այրվել է: Լիանան գրիպի բարդության հետեւանքով հաշմանդամ էր դարձել 4 ամսականից, երեխայի մոտ մինինգիտ էր ախտորոշվել:

  ՙՄենք գործից էինք գալիս ու տեսանք որ տնակն արդեն այրվում է: Երեխաներին տնակից դուրս է բերել մի զինվորական,- պատմում է երախաների մայրը, ինքը չի իմացել, որ տանը երեք երեխա կա, Լիանաս ամբողջությամբ այրվել էր, էդպես էլ մի ադեալի մեջ փաթաթեցիքն ու հողին հանձնեցինք, տղայիս կողքին, որը չորս տարի առաջ մեկ տարեկան հասակում էր մահացել՚:

 Ընտանիքի մայրը համոզված է' եթե համապատասխան կառույցների աշխատակիցները ժամանակին գային, ապա գուցե հնարավոր լիներ փրկել Լիանայի կյանքը. թե' հրշեջները ,թե' շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայր են հասել ահազանգից 1 ժամ հետո միայն:

Ընտանիքի անդամներից երկուսը 12-ամյա Աննան եւ 9-ամյա Լարիսան գիշերօթիկ դպրոց են հաճախում, այնտեղ էլ գիշերում են: Ընտանիքի մյուս անդամները գիշերում են բարեկամների բնակարաններում:

ՙՄեկը ամուսնուս քրոջ տանն ա քնում, մեկը' իմ քրոջ, հալ չունենք: Փաստաթղթերը, տանը եղած գումարը, ինչ ունենք չունենք այրվել է: Պարտքեր շատ ունենք, հիմա էլ երբ ոչինչ չունենք, խանութներից պարտքով ենք վերցնում: ՚,-նշում է երեխաների մայրը:

 Ընտանիքի գոյատեւման միակ հույսը ընտանեկան 55.000 դրամ ամսական նպաստն է: Տիկին Սվետլանան ամուսնու' Վահրամի եւ 13-ամյա Վահե որդու հետ, որը դպրոց չի հաճախում, ամսական 40.000 դրամ է վաստակում կով կթելով:

 Ընտանիքը  տանիք ունենալու խնդրանքով դիմել է Գորիսի քաղաքապետին, սակայն նա մերժել է օգնել ընտանիքին: Բազմանդամ ընտանքի միակ հույսը Սյունիքի մարզպետն է:

 ՙ Որ տուն տան, մենք կաշխատենք, կապրենք: Շատ դժվար է, այ հիմա ձեզ հետ խոսում են մարմնովս դող է անցնում: Բա ի՞նչ կանենք, որ ցրտերն ընկնեն: Յեսիմ չգիտեմ, ահավոր դժվար է՚,- ասում է Սվետլանա Սահակյանը:

 Սիսիանի «Սիսակն» ՀԸ