Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԾՐԱԳԻՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ է»

Քաղաքականություն

Հայտարարեց Արմեն Դարբինյանը մայիսի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Արժանապատվություն, Ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինքի ծրագրի շնորհանդեսին՝ կոչ անելով, որ քննադատություններն էլ լինեն մասնագիտական:

Նա նշեց, որ դաշինքը գաղափարական է, չունի կոնյուկտուրային նպատակ: Ըստ Արմեն Դարբինյանի՝ մեր երկրի հիմնական պրոբլեմն այն է, որ հասարակությունը չի դարձել ռեֆորմների կրողը, եւ իրենք պատրաստ են նրան մասնակից դարձնել ծրագրերի իրագործմանն ու ստանձնեն քաղաքական պատասխանատվություն:
Նա նշեց, որ ծրագրի հիմնական ուշադրությանը սեւեռված է սոցիալական խնդիրներին:

Լյուդմիլա Հարությունյանը հայտնեց, որ ծրագիրը կազմված է առկա իրավիճակի վերլուծության եւ հիմնական պրոբլեմների լուծմանն ուղղված իրենց մոտեցումների հիման վրա: Տնտեսական աճի պայմաններում բնակչության մեծամասնությունը շարունակում է աղքատ ապրել, եւ եթե այսպես շարունակվի, փոփոխություններ չլինեն, հասարակությունը ծանր վիճակում կարող է հայտնվել:

«Մենք նոր խոսք ենք ասում», -հայտարարեց Լյուդմիլա Հարությունյանը՝ իրենց գործելակերպում կարեւորելով ժողովրդավարությունը, բարոյականությունը, հետեւողականությունը, պատասխանատվությունն ու համագործակցությունը:

էկոնոմկիայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները ոլորտ առ ոլորտ: Պարադոքսն այն է, որ «տնտեսությունը զարգանում է, բայց մարդիկ երջանիկ չեն»:

Զեկուցողը նշեց, որ Հայաստանում հայտնի չէ, թե ինչ տնտեսական մոդել է գործում: Դաշինքը գտնում է, որ երկրում առկա բոլոր հիմնախնդիրների լուծումներն այսուհետ պահանջում են համակարգված փոփոխություններ եւ նոր ռազմավարություն: