A
A
Տոմսերն արդեն վաճառքում են
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2010 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպման տոմսերն արդեն հանվել են վաճառքի: Սակայն ֆուտբոլասերները դրանք կարող են ձեռք բերել միայն «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումմել» մարզական ապրանքների խանութներում:
Ի դեպ, անցած տարի սեպտեմբերին կայացած Հայաստան - Թուրքիա հանդիպման համեմատ այս խաղի տոմսերն կրկնակի էժան են. հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 1500 դրամ, արևելյանինը' 3000, արևմտյանինը' 5000: