Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակիցն արդեն կողմնորոշվել է

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի 2010 թ առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 5-ին Երեւանում կալանալիք հանդիպմանը: Խորվաթ մասնագետի կողմից հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Հատկապես ստվար խումբ է կազմում «գերմանական լեգեոնը» ` 7 հոգի:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դեռ չի հրապարակել նմանատիպ ցուցակ: Նա ինքնին կամուկացի մեջ է գտնվում, որովհետեւ մեր լեգեոնականների մեծ մասը ներկայում խաղային փորձի պակաս են զգում, քանի որ միշտ չեն մասնակցում իրենց թիմերի խաղերին, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուները շատ անկայուն խաղ են ցուցադրում:

Այս պահին արդեն հայտնի է, որ Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին կմասնակցի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, քանի որ ռուսական «Խիմկի» ակումբի պաշտոնական կայքէջը դեռեւս օգոստոսի 19-ին իր երկրպագուներին տեղեկացրել է, որ Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի հավաքական, Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ խաղին (սակայն չգիտես ինչու, չի հիշատակվել Բելգիայի ընտրանին, որի հետ մեր թիմը հանդիպելու է սեպտեմբերի 9-ին): Այնպես որ, կայքէջի հրապարակումից արդեն անցել է 6 օր, իսկ մեր ընտրանու կազմը, մասնավորապես լեգեոնականների ցուցակը, դեռեւս հայտնի չէ: