Որտեղ է ճիշտ
Աջակցիր «Ա1+»-ին
Մեծ գիտնական Անանիա Շիրակացու՝ դեռ 2007թ-ից մեկնարկած 6.5մետր բարձրություն ունեցող բազալտե արձանի քանդակման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:Աաշխատանքների ավարտով, սակայն հեղինակ Սամվել Պետրոսյանը առանձնապես ոգեւորված չէ:Քանդակագործի կարծիքով Արձանի համար քաղաքապետարանի առաջարկած վայրն ու պատվանդանը նսեմացնում են քանդակի արժեքը:
Բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ Սամվել Պետրոսյանը մեծ փիլիսոփայի ու մաթեմատիկոսի արձանի քանդակման աշխատանքներին ձեռնամուխ է եղել դեռ երկրաշարժից առաջ, սակայն աղետի հետեւանքով քանդակը վնասվել ու վերջնական տեսքի չի բերվել, 2007-ին արդեն քաղաքապետի եւ քանդակագործի նախաձեռնությամբ կրկին սկսվել են Անանիա Շիրակացու 6.5մետր բարձրությամբ բազալտե արձանի քանդակման աշխատանքները:Սկզբից արվել է քանդակի կավային տարբերակը այնուհետեւ տեղափոխվել գիպսային աշխատանքի մեջ, վերջում նոր բազալտի քանդակման աշխատանքները:
Արձանը վերջնական տեսքի բերելու համար մնացել են որոշ թեթեւ մշակումներ ու կտրվածքներ: Ամեն դեպքում քանդակի մասին արդեն դրական կարծիքներ են հայտնել հայտնի քանդակագործներ Չուբարյանը, Արտաշես Հովսեփյանն եւ Արա Հարությունյանը:
Իսկ պատվանդանի հարցն արդեն վիճելի է նախնական պայմանավորվածության համաձայն քանդակագործը արձանը պետք է կանգնեցներ 1.5մետր բարձրությամբ 12գրանիտե հղկված սալերի վրա,սակայն ինչպես հավաստիացնում է հեղինակը քաղաքապետարանը այժմ որոշել է հսկա քանդակը տեղադրել բետոնե պատվանդանի վրա:
ՙ Գունավոր բետոնը արհեստական բան է ռաբիզ հերթական խալտուրան է որ ոչ մի արձանի տակ նման բան չի դրվել՚, - նշում է քանդակագործ Սամվել Պետրոսյանը:
Հեղինակի գնահատմամբ այդպիսի պատվանդանի դեպքում երկար տարիների իր աշխատանքը կնսեմանա կկորցի արժեքը:
Քանդակագործի առաջարկած գրանիտե պատվանդանի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 30հազար դոլար, մինչ այժմ քաղաքապետարանը քանդակագործին տրամադրել 13հազար դոլար, ինչը հեղինակի խոսքերով ծախսվել է քանդակին անհրաժեշտ նյութեր գնելու համար, մնացած աշխատանքներն իրականացվել են հովանավորների միջոցներով:
Քանդակագործը ցանկանում է ժողովրդի քվեարկությամբ ընտրել արձանի տեղադրման վայրը: Արձանի տեղադրման համար քաղաքապետարանի առաջարկած տարբերակին եւս քանդակագործն համաձայն չէ, նրա խոսքերով արձանը մոնումենտալ հրապարակային կառույց է եւ պետք է ապահովվի նրա 360 աստիճան դիտելիությունը:
Սամվել Պետրոսյանը նշում է, որ հեղինակային իրավունքները իրեն թույլ են տալիս արձանի պատվանդանի եւ տեղադրման վայրի ընտրության հարցերի քննարկմանը ոչ միայն մասնակցել այլեւ ընդդիմանալ:
Անանիա Շիրակացին հենց Շիրակացուն վայել վայրում պետք է կանգնած լինի,-ասում է նա:
Մենք փորձեցինք նաեւ պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից: Մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանի խոսքերով արձանի տեղի ընտրության հարցը քննարկվել է ճարտարապետների եւ քանդակագործների խորհրդի ժամանակ եւ հնչել են 2-ից ավելի առաջարկներ, սակայն վերջնական տեղի հարցը դեռեւս լուծված չէ, բայց նախընտրելին համարվում է Շիրակացի փողոցի կենտրոնական հատվածը, նախկին 10հարկանի շենքի հարակից տարածքը:
Ամեն դեպքում Սամվել Պետրոսյանը նախնական քննարկման ժամանակ համաձայնել է արձանը Շիրակացի փողոցի կենտրոնական մասում տեղադրելու տարբերակին: Ինչ վերաբերում է պատվանդանի կառուցմանը՝ Լիլիթ Աղեկյանի տեղեկացմամբ, քանդակագործը դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանի հետ պայմանագիր է ստորագրել, որտեղ երկողմանի համաձայնության են եկել պատվանդանի կառուցումը քաղաքապետարանին հանձնելու մասին:Նույն պայմանագրով այս տարի օգոստոսի 10-ին արդեն արձանը պետք է պատրաստ լիներ,- նշել է մամուլի քարտուղարը:
Ցայգ