Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են «Հատիսի» մրցակիցները

Սպորտ

Այսօր Մյունխենում տեղի է ունեցել Բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի 2009-10 թթ. խաղարկության վիճակահանությունը: 38 ակումբներ ընդգրկվել են 10 խմբերում, որոնցից 8-ում 4-ական թիմ, 2-ում` 3-ական: Գավաթի այս տարվա խաղարկությունում որակավորման փուլ չի լինելու:

Երեւանի "Հատիսը" հայտնվել է F խմբում:

F խումբ

«Հատիս», Երեւան (Հայաստան)
«Չեվատկա», Վոլոգդա (Ռուսաստան)
«Բեշիքթաշ», Ստամբուլ (Թուրքիա)
«Աթինաիկոս», Աթենք (Հունաստան)

ՖԻԲԱ-Եվրոպան առայժմ հստակեցնում է խաղացանկը: Հավանական է, որ թիմերը պայքարը սկսեն նոյեմբերի 12-ից:

Մասնակից 38 ակումբներից 32-ը իրավունք են ստանալու հանդես գալ 1/16-րդ եզրափակիչից: Այս մասին տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից: