Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12-ամյա ֆուտբոլիստը` մեծահասակների մրցապայքարում

Սպորտ

Բոլիվիայի 2009 թ Կլաուսուրայի առաջնության 1-ին տուրի «Ավրորա» - «Լա Պաս» խաղին իր նորամուտը նշեց 12-ամյա ֆուտբոլիստ Մաուրիցիո Բալդիվիեսոն` մասնակցելով խաղի վերջին 9 րոպեներին:

Այդպիսով, նա դարձավ Հարավային Ամերիկայի ամենակրտսեր խաղացողը, ով մասնակցեց մեծահասակների մասնակցությամբ հանդիպմանը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Պերուի ներկայացուցիչ Ֆերնանդո Գարսիային, ով վարպետների թիմում առաջին անգամ հանդես էր եկել 14 տարեկան հասակում:

12-ամյա ֆուտբոլիստի նորամուտը կարող էր տխուր ավարտ ունենալ, քանի որ խաղադաշտ մտնելուց 5 րոպե անց նա «Լա Պասի» պաշտպան Անրի Ալակի հետ մենամարտի ժամանակ թեթեւակի վնասեց ոտնաթաթը, սակայն բժշկական օգնություն ստանալուց հետո, հանդիսականների ծափերի ներքո շարունակեց խաղը:

Այդ միջադեպի կապակցությամբ հյուրերի մարզիչը հայտարարեց, որ ֆուտբոլը տղամարդկային խաղ է, եւ որ կոշտ պայքարը դրա բաղկացուցիչ մասն է: «Ավրորայի» գլխավոր մարզիչ Խուլիո Ցեզար Բալդիվիեսոն, ով Մաուրիցիոյի հայրն է, ասաց, որ շատ հպարտ է իր որդու նորամուտով ու խաղով, եւ խստորեն քննադատեց հանդիպման մրցավարին, ով դաշտից հեռացրեց «Լա Պասի» երկու ֆուտբոլիստների, սակայն չպատժեց որդուն վնասվածք հասցրած ֆուտբոլիստին: