Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարազատները վթարի վայրում էին

Հասարակություն

Ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակին հուլիսի 19-ին  Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան պատարագ: Հայաստանում նույնպես նախատեսված է մատուցել սուրբ պատարագ:

Երեկվանից Թեհրանում են ավիավթարի հետեւանքով զոհվածների հարազատները:  Օդանավը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանում: Զոհերի հարազատներին ուղեկցել  են  վթարի վայր: Այնտեղ տեղի է ունեցել հիշատակի արարողություն:

Ինչպես արդսեն հաղորդվել է, Թեհրան- Երեւան չվերթի Տու- 154 ինքնաթիռի վթարի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին   կմասնակցի նաև ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ներկայացուցիչը' Թռիչքային անվտանգության գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանը:

Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայության'հայտնաբերված  սեւ արկղերը չափազանց վնասված են և դրանց վերծանումը բավականին բարդ կլինի:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, ժամը 12.18 րոպեին Կասպյան ավիաուղիներին պատկանող Թեհրան- Երեւան չվերթն իրականացնող Տու-154 օդանավը վթարի է ենթարկվել թռիչքից 16 րոպե անց, Քազվի քաղաքի մոտ:

 Օդանավում եղել են 153 ուղեւորներ եւ  անձնակազմի 15 անդամներ: Ազգությամբ  հայերը մոտ 35-ն են, որից հինգը Հայաստանի հանրապետության քաղաքացիներ՝ երեքը ուղեւորներ, երկուսը՝ անձնակազմի անդամներ  /ավիատեխնիկներ /:

Ողևորներից  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներն են՝

1. Գրիգորյան Արթուր                 

2. Մարգարյան Կարինե              

3. Ներսիսյան Աշոտ

    Օդանավի   անձնակազմի   անդամներն են՝

1.  Բարսեղյան Գրիգոր  

2.  Սողոմոնյան Սուրեն