Մամուլի տարածման գործում գերիշխողները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է մամուլի տարածման շուկայի այն օղակը, որտեղ իրականացվում է տպագիր մամուլի տարածման գործընթացը' դեպի մանրածախ իրացման ցանց: Հայաստանում տպագիր մամուլի' դեպի մանրածախ իրացման ցանց տարածմամբ զբաղվում է 9 տնտեսվարող սուբյեկտ: Ներկայումս տպագիր մամուլը Հայաստանի տարածքում իրացվում է (մանրածախ) բաժանորդագրությամբ, կրպակների, «Հայփոստ» ընկերության բաժանմունքների, ինչպես նաեւ տեղադրված ստենդների միջոցով: Ուսումնասիրվող ոլորտում առանձնացվել է 3 ապրանքային շուկա' «Լրատվական թերթերի տարածում», «Հեռուստածրագրերի տարածում» եւ «Ամսագրերի, հանդեսների տարածում»:
Ըստ այդ արդյունքների' Հանձնաժողովը լրատվական թերթերի տարածման շուկայում «Պրեսս Ստենդ» ընկերությանը, հեռուստածրագրերի եւ ամսագրերի, հանդեսների տարածման շուկաներում' «Հայփոստ» ընկերությանը համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում:
Ամենաշատ պաղպաղակը...
Հանձնաժողովն ուսումնասիրել է պաղպաղակի շուկան: Ըստ այդ արդյունքների' 2008 թ. Հայաստանում իրացվել է 1 897 796,4 կգ պաղպաղակ, արտադրվել է 12 ընկերության կողմից' 2 105 087,4 կգ, արտահանվել է 5-ի կողմից' 169 500,9 կգ:
2008 թ գործունեության տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են' «Աշտարակ-Կաթը»' 39,3 տոկոս, «Թամարան»' 18,7 տոկոս եւ «Էլիտ Շանթը»' 12,4 տոկոս բաժիններով: Շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան:
Հաշվի առնելով Հայաստանում բնակչության թվաքանակը, 2008 թ. մեկ շնչի հաշվով տարեկան իրացվել է 0,6 կգ պաղպաղակ' 2007 թ. 0,7 կգ-ի դիմաց: Ուսումնասիրության արդյունքները կտրամադրվեն Պետեկամուտների կոմիտեին: Հանձնաժողովի որոշմամբ, «Շանթ Պլյուսը» հանվեց գերիշխողների գրանցամատյանից, քանի որ կորցրել է գերիշխող դիրքը: «Աշտարակ-Կաթը» շուկայի միակ գերիշխողն է:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: