«Արարատի» պարտությունը դարձավ խոշոր
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» Հայաստանի առաջնության 12-րդ տուրում 0:2 հաշվով պարտվել էր «Բանանցին», սակայն ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշել է տեխնիական` 0:3 հաշվով պարտություն գրանցվել «Արարատին»:
Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի` խաղի ժամանակ խախտվել է ՀՖՖ-ի
կարգապահական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1.ա կետը, եւ «Արարատ» թիմի
կազմում խաղին մասնակցել են որակազրկված երկու ֆուտբոլիստ` Գևորգ
Պրազյանը եւ Սերգեյ Էրզրումյանը: ՀՖՖ-ի կարգապահական
կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, «Արարատ» ակումբը տուգանվել 100 հազար դրամով։
Բայց այսքանով «Արարատի» տհաճությունները չեն ավարտվել: «Քասախի մարզիկ-95»-«Արարատ-95» խաղին «Արարատ-95» թիմիչներկայանալու համար (երկրորդ դեպք), ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Արարատ-95» թիմը հեռացվել է առաջնությունից, իսկ «Արարատ» ակումբը տուգանել 50 դրամով։
Նկատենք, որ վերջին շրջանում «Արարատի» պատենակեն թիմերը մեկը մյուսի հետեւից դուրս են մնում պատանեկան առաջնություններից, իսկ տասնյակ պատանիներ զրկվում են ֆուտբոլից: