A
A
Միրզոյանը չպահպանեց ոսկին
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը (69 կգ) ձախողվեց: Եվրոպայի չեմպիոնն հրում վարժությունում ստանալով 0` երկամարտում չունեցավ արդյունք:
Մինչդեռ պոկում վարժությունում Առաքելը լավագույն էր: Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին բարձրացնելով 152 կգ վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը` արժանանալով ոսկե մեդալի:
2-րդ տեղում հայտնվեց չինացի Քինգֆենգ Լին, որը բարձրացրեց 147 կգ:
Պոկում վարժությունից հետո ոսկե մեդալի ռեալ հավակնորդ դարձավ Առաքել Միրզոյանը, սակայն հայ մարզիկը հրում վարժությունում անսպասելիորեն ստացավ 0: Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց չինացին, որի հետ հավասար պայքար մղեց նաեւ Թայլանդի ներկայացուցիչ Պայսան Հանսավոնգը: