Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնում են Բոսնիա

Սպորտ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը այսօր  մեկնում է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւո, որտեղ  հունիսի 20-21-ին կայանալու է Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի առաջնություն:

Թիմային պայքարում Հայաստանի կազմում ասպարեզ դուրս կգան 25 մարզիկներ, որոնցից 13-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Հայաստանը պայքարելու է 13 հավաքականների դեմ, որոնց թվում են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը:

Առաջին 2 հորիզոնականներում հայտնված հավաքականները իրավունք են ստանալու հաջորդ տարի ելույթ ունենալ 2-րդ դիվիզիոնի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում մեծ են սպասելիքները հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, որն իր լավագույն արդյունքները կրկնելու դեպքում ամենայն հավանակնությամբ կգրավի առաջին հորիզոնականը: Հավաքականի կազմում է նաեւ 2008 թ. օլիմպիական խաղերի մասնակից նիզականետորդ Մելիք Ջանոյանը:

Այս մարզիկներն օգոստոսին ելույթ են ունենալու նաեւ աշխարհի առաջնությունում եւ Սարաեւոյում նրանց ելույթներից հետո արդեն որոշակիորեն պարզ կդառնա, թե Սարգսյանը եւ Ջանոյանը ինչի կարող են հավակնել աշխարհի առաջնությանը:

Կանանց պայքարում սպասելիքներ կան Հայկանուշ Բեգլարյանից, որը այս տարի հաջող է հանդես գալիս հեռացատկում եւ եռացատկում: Բեգլարյանը փետրվարին հաղթել է նաեւ Իրանում կայացած միջազգային մրցաշարում: