Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիայից են հրավիրել

Սպորտ

Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի առաջնության հետաձգված «Բանանց»-«Միկա» հանդիպումը կսպասարկեն Իտալիայից հրավիրված մրցավարները: «Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը հայտնեց, որ նման խնդրանքով ակումբը նախքան հանդիպումը դիմել էր ՀՖՖ-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղը սկզբունքային նշանակություն ունի եւ իր ազգեցությունն է ունենալու մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների վրա, «Միկա» ակումբը դիմել է ՀՖՖ-ին խնդրանքով` մրցավարներ հրավիրել արտասահմանից: Նման դեպքերում ակումբը ինքն է պարտավորվում հոգալ մրցավարների ծախսերը:

ՀՖՖ-ն ընդառաջել է «Միկային» եւ մրցավարական բրիգադ հրավիրել Իտալիայից: Ընթացիկ մրցաշրջանում սա 2-րդն դեպքն է, երբ Հայաստանում ակումբային մակարդակով հանդիպում վարելու են արտասահմանցիները: Մայիսի 9-ին կայացած Հայաստանի գավաթի եզրափակիչ «Բանանց»-«Փյունիկ» (0:1) հանդիպումը կրկին սպասարկեցին իտալացի մրցավարները: Այս հանդիպման ընթացքում մրցակից թիմերի խաղացողները արժանական 1-ական կարմիր քարտի:

Ի դեպ, Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Միկան» եւ «Բանանցը» ընթանում են լավագույն եռյակում: «Միկան» 2-րդ շրջանում միայն հաղթանակներ է տոնել եւ 26 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Բանանցը» 24 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: