Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» զրկվում է եւս մեկ խաղացողից

Սպորտ

Երեւանի «Արարատի» շարքերը լքել է եւս մեկ առանցքային ֆուտբոլիստ` Սարգիս Մովսիսյանը: ԽՍՀՄ-ի օրոք հայտնի ֆուտբոլիստ Արտյուշա Մովսիսյանի որդին արդեն մարզվում է «Կիլիկիայում»:

«Արարատին» մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ`«Արարատի» եւ «Կիլիկիայի» ղեկավարների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ Սարգիսը հունիսի 23-ին բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Կիլիկիա»: Ֆուտբոլիստը հանդիսանում է հենց «Կիլիկիայի» սան, որտեղից էլ ժամանակին տեղափոխվել էր «Արարատ»:

Այսպիսով`«Արարատը», որը ընթացիկ մրցաշրջանում պարտվել է բոլոր հնարավոր պաշտոնական խաղերում, ունեցավ եւս մեկ կադրային կորուստ: Մրցաշրջանից առաջ թիմից հեռացել էին բրազիլացի առաջատար խաղացողները, որոնց թվում Մարկոսը եւ Ռենատոն, առանցքային պաշտպաններ Հրայր Մկոյանը, Վահագն Մինասյանը, կիսապաշտպան Արտաշես Անտոնյանը:

Ի դեպ, «Կիլիկիան» առաջիկայում կստանա եւս մեկ համալրում: Թիմ կվերադառնա Հրաչյա Եղիզարյանը: Սարգիս Մովսիսյանը եւ Հրաչյա Եղիազարյանի մասին տեղեկությունը հաստատեց նաեւ «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: