Քարամյանները զրկվեցին գավաթից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արման եւ Արտավազդ Քարամյանները ավարտեցին մրցաշրջանը ռումինական «Տիմիշոարայի» կազմում: Մրցաշրջանի վերջին խաղում «Տիմիշոարան» հանդես եկավ Ռումինիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
Քարամյանների թիմը եզրափակիչում 0:3 հաշվով զիջեց «Կլուժին»: Ամեն դեպքում «Տիմիշոարան» հաջող մրցաշրջան անցկացրեց' Ռումինիայի առաջնությունում գրավելով 2-րդ հորիզոնականը: Քարամյանները հնարավորություն են ստացել պայքարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում ելույթ ունենալու համար:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը' մերձմոսկովյան «Խիմկին», հերթական պարտությունը կրեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: 12-րդ տուրում «Խիմկին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին» եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Հնարավոր է առաջիկայում հրաժարական տա «Խիմկիի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան, որի գլխավորությամբ մերձմոսկովյան ակումբը խիստ անհաջող է ելույթ ունենում: