Օրացույց. Հունիսի 2
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1974-Գատա Կամսկի (ամերիկացի շախմատիստ)
Ազգությամբ թաթար գրոսմայստերը կարիերան սկսել է ԽՍՀՄ-ում, իսկ հետագայում տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել օվիանոսից այն կողմ: Դարձել է մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, իսկ վերջին տարիներին հանդիսանում է ԱՄՆ-ի հավաքականի առաջատար խաղացողը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը:
1981-Նիկոլայ Դավիդենկո (ռուս թենիսիստ)
Ռուս հայտնի թենիսիստը կարիերայի ընթացքում ունեցած ելույթների շնորհիվ արդեն մոտ 10 մլն ԱՄՆ դոլար է վաստակել: Ընդհանուր առմամբ դարձել է 14 միջւազգային մրցաշարերի հաղթող, սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերոմ երբեք հաջողության չի հասել:
1988-Սերխիո Ագուերո (արգենտինացի ֆուտբոլիստ)
Ագուերեն այսօր դառնում է 21 տարեկան, սակայն արդեն հասցրել է 114 հանդիպում անցկացնել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում: Արգենտինացի հարձակվողը վերջին տարիներին համարվում է մադրիդյան ակումբի առանցքային խաղացող: Սերխիոն հաջողությամբ է ելույթ ունենում նաեւ Արգենտինայի հավաքականում: Իսկ Արգենտինայի օլիմպիական հավաքականի հետ դարձել է 2008 թ. Պեկինի ամռային օլիմպիական խաղերի չեմպիոն:
1989-Ֆրեդի Ադու (գանացի ֆուտբոլիստ)
Երիտասարդ ֆուտբոլիստը վաղուց հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, իսկ 2006 թվականից հրավիրվում է ԱՄՆ-ի ազգային հավաքական, որի կազմում արդեն 12 հանդիպում է անցկացրել: 2007 թվականին ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքից» տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկա»: 2008 թվականից վարձավճարով ելույթ է ունենում ֆրանսիական «Մոնակոյում»: