Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավթյանը նվաճեց «Մեծ սաղավարտը»

Սպորտ

Մոսկվայում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկությունը, որտեղ հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը: 60կգ քաշային հայ ձյուդոիստը այս մրցաշարում չուներ  հավասարը:

1/16-րդ եզրափակիչում Դավթյանը մրցակից չուներ, իսկ ահա Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Սրապտյանը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լեպիխինին: Սրապյանը փոխարեն Լեխիխինի նկատմամբ ռեւանշի հասավ Հովհաննես Դավթյանը, որը ռուս ձյուդոիստին հաղթեց 1/8-րդ եզրափակիչում եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հաղթեց ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին:

Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտության մատնեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Բեսլան Մուրադովին: Եզրափակիչում Դավթյանը առավելության հասավ ճապոնացի Մասակի Ֆուկուոկայի նկատմամբ եւ դարձավ հաղթող:

66 կգ քաշայինների պայքարում փորձառու Արմեն Նազարյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Սուգո Ուրիարտեին: Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանի գավաթակիր Համբարձում Տոնոյանը, որը 1/8-րդ եզրափակիչում զիջեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Ցագանբատար Խաշբատարին:

Կանանց պայքարում 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը հաջողությամբ հաղթահարելով 1/16-րդ եզրափակիչի արգելքը, հաջորդ փուլում պարտվեց Բելգիան ներկայացնող Էլզե Հեյլենին: