A
A
Չինաստանին հետապնդելիս
Աջակցիր «Ա1+»-ինԹայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում ելույթ ունեցավ Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը' Վլադիկ Կարապետյանը:
69 կգ քաշային ծանրորդը ելույթ ունեցավ Բ խմբում եւ երկամարտի 235 կգ արդյունքով գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ ահա Ա խմբի ելույթներից հետո Կարապետյանը հայտնվեց 12-րդ հորիզոնականում:
2010 թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարում առայժմ առաջատարը Չինաստանն է, որը հաղթել է բոլոր հնարավոր ոսկե մեդալները:
Հայաստանի կազմում դեռ պայքարի մեջ չեն մտել 69 կգ Ռաֆիկ Մելիքյանը, 77 կգ Արեն Ներսիսյանը, 85 կգ Ազատ Սարգսյանը, 94 կգ-ից բարձր Հրաչ Դարիբյանը եւ Միշա Մուրադյանը: