Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տասնյակից դուրս մնաց

Սպորտ

Սոֆիայում ավարտվեցին նետաձգության Եվրոպայի Գրան-պրիի խաղարկության 2-րդ փուլի որակավորման մրցումները: Հայաստանը այս խաղարկությունում ներկայացնում են 3 մասնակիցներ:

Տղամարդկանց պայքարում ելույթ ունեցան Արշակ Պետրոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Ավելի հաջող հանդես եկավ Պետրոսյանը, որը 1246 միավոր 49 մասնակիցների շարքում գրավեց 21-րդ հորիզոնականը:

Արշակը հատկապես հաջող հանդես եկավ 30 մ տարածությունում, որտեղ վաստակեց 346 միավոր եւ այս վարժությունում հայտնվեց տասնյակում: Իսկ ահա 90, 70 եւ 50 մ տարածություններում Հայաստանի ներկայացուցիչը ավելի անհաջող հանդես եկավ, ինչի պատճառով էլ տասնյակից դուրս մնաց:

Հովհաննես Պետրոսյանը 1154 միավորով հանգրվանեց 40-րդ հորիզոնականում:

Կանանց պայքարում Գոհար Շահնազարյանը 1190 միավորով գրավեց 27-րդ հորիզոնականը: