Սեւանում մաստեր կլաս կանցկացնի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դրոշի ներքո ելույթ ունեցող Սառա Ջոնսոնը շարունակում է հաջող հանդես գալ վինդ-սերֆինգի միջազգային մրցաշարերում: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքյանը:
Ֆեդերացիայի ղեկավարից տեղեկացանք, որ Սառա Ջոնսոնը հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում անցկացրված «Մաստերս» մրցաշարում եւ Կորեայում մասնակցում է Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլին: Խաղարկությունը ընթացքի մեջ է, եւ առայժմ Ջոնսոնը ընթանում է 3-րդ հորիզոնականում, թեեւ հաղթելու ռեալ հնարավորություններ ունի:
Կորայում ելույթները ավարտելուց հետո Ջոնսոնը կուղեւորվի Ավստրիա, որտեղ հունիսին մասնակցելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Ավստրիայում հունիսին անցկացվելու է նաեւ Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները: Հայ մարզիկները հանդես կգան 470 դասի մրցումներում:
Սառա Ջոնսոնը պատրաստվում է նաեւ մասնակցել օգոստոսին Անթալիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին: Թուրքիայում ելույթները ավարտելուց հետո Ջոնսոնը կժամանի Հայաստանը: Նախատեսվում է, որ օգոստոսին Սառա Ջոնսոնը Սեւանա լճում բացված վինդ-սերֆինգի նորաբաց ակումբում մաստեր կլաս կանցկացնի հայ պատանի մարզիկների հետ: