Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է աղտոտում գետը

Մարզեր

Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչության բժիշկները խմբերի բաժանված շրջում էին Վանաձոր գետի երկայնքով' պարբերաբար ստուգելով գետի ջրի մաքրությունը:

Այսօրինակ ուսումնասիրության առիթը Վանաձոր թաղամասի բնակիչների կողմից հնչեցված ահազանգն էր, ըստ որի Վանաձոր գետի ջուրը պարբերաբար գոմաղբի գույն է ստանում:

Նախնական ուսումնասիրության արդյունքում' Վանաձոր գետում ոչինչ չի հայտնաբերվել, այժմ Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչությունում ընթանում են գետի ջրի լաբարատոր ուսումնասիրություններ:

Գետում այս պահին գոմաղբ չլինելու փաստը Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչության գլխավոր բժիշկ, Լոռու մարզի գլախավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը մեկնաբանում է այսպես.«Հնարավոր է, որ օրվա ընթացքում, մեքենայով տանում թափում են, բնակիչների ահազանգից մինչև մեր խմբերի այցի ժամանակահատվածը երեւի քաղաքի գետային սահմանից դուրս է գալիս»:

Մինչ գետի ջրի լաբորատոր ուսումնասիրությունները պարզ կդառնան, հակահամաճարակային տեսչության բժիշկները կշարունակեն շրջայցերը' ուսումնասիրելով արդեն Վանաձոր գետի ակունքները կամ գետերի միացման վայրի ջրի մաքրությունը:

Նելլի Դավթյան

Վանաձոր