Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ հարկադրված լքում են (տեսանյութ)

Մարզեր

Վանաձորի Զաքարյան փողոցի բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է: Շուրջ 10 տարի է՝ իրենց տների հարևանությամբ հոսող գետի ջրի մի մասը բարձրադիր դիրքի պատճառով լցվում է շրջակայքի բնակարաններն ու բակերը` վերածելով ճահիճի:

Հոսող ջրի պատճառով սեփական տների նկուղներ և հողամաս մտնելը բոլորովին անհնար է: Վանաձորի քաղաքապետարանից մի քանի անգամ եկել և մաքրել են գետի հունը, սակայն վիճակը գնալով ավելի է վատթարացել:

Անելանելի վիճակից ելք չգտնելով` բնակիչների մի մասը ճարահատյալ լքել են իրենց բնակարանները, մի մասն էլ հարմարվելով ճահճային իրավիճակին ուզած չուզած ապրում են իրենց տներում:

Վիճակը ավելի է վատթարանում հատկապես ամառվա շոգ ամիսներին, գարշահոտը մի կողմից է իր գործն անում, ճահիճների վրա պտտվող միջատներն էլ մյուս կողմից տներն են լցվում: