Գերմանիա, ապա` Բելգիա
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը` մայիսի 8-ին, ձյուդոյի Հայաստանը պատանեկան հավաքականը 11 հոգանոց կազմով մեկնում Բեռլին: Գերմանիայի մայրաքաղաքում հայ պատանիները մայիսի 9-10-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ հայ պատանիները Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարի ավարտից հետո Բեռլինում կանցկացնեն կարճատեւ հավաք, ապա` մայիսի 14-ին կմեկնեն Բելգիա, որտեղ մայիսի 16-17-ը կմասնակցեն մեկ այլ միջազգային մրցաշարի:
Մայիսի 16-ին Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կկայանա ձյուդոյի Հայաստանի երիտասարդների գավաթի 2009 թ. խաղարկություն: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի մինչեւ 20 տարեկան ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: Տղաների պայքարում գավաթը կխաղարկվի բոլոր քաշային կարգերում, իսկ ահա աղջիկների պայքարում հանդես կգան միայն 44, 48, 52, 57, +57 կգ քաշայիները:
Հայտնի է, որ սեպտեմբերին Երեւանում կայանալու է Եվրոպայի 2009 թ. ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Այդ կապակցությամբ մայիսի 9-ին Երեւան է ժամանելու Եվրոպայի ձյուդոյի միության գործադիր տնօրեն Ինդրեկ Պելտելսոնը:
Վերջինս Հայաստանի մայրաքաղաքում ծանոթանալու է նախապատրաստական աշխատանքներին:
Պելտելսոնը այցելելու է Մարզահամերգային համալիր, որտեղ էլ կայանալու է Եվրոպայի առաջնությանը: Գործադիր տնօրենը ուսումնասիրելու է նաեւ երեւանյան հյուրանոցների պայմանները, հանդիպումներ ունենալու սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության, Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: