Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գռզո անունը Սուքիասյաններին է

Հասարակություն

«Սիլ Գրուփ» ընկերության մամուլի ծառայությունը տեղակացնում է, որ Գերմանիայում գտնվող MediaConsalt ընկերությունը ներկայացրել է ինտերնետային խանութ www.grzoo.de հասցով:

Ինտերնեթային խանութը հաճախորդին հնարավորություն է ընձեռում օնլայն պատվիրել ամբողջ աշխարհում հայտնի թանաքներ, թղթեր և տպագրական պիտույքներ: Ներկայումս grzoo-ում ներառված են մոտավորապես 19000 անուն ապրանքներ, այս քանակությունը տարվա վերջին ըստ հաղորդագրության կտասնապատկվի:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գռզո անունը սկզիզբ է առնում «ՍԻԼ Գրուփ» ընկերությունից, որը հիմնադրվել է եւ առ այսօր գտնվում է Սուքիասյան ընտանիքի ամուր ձեռքերում, և այդ անունը ամբողջ աշխարհում գտնվող ընկերության հաճախորդների համար նշանակում է լրջություն, համեստություն, բարձրակարգ սպասարկում, որակ, հավատարմություն եւ տվյալների բացարձակ ապահովություն: