Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 10

Սպորտ

Այսօր ծնվել են

1973-Ռոբերտո Կառլոս (բրազիլացի ֆուտբոլիստ)

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչեում»: Նախքան Ստամբուլ տեղափոխվելը Կառլոսը 1996-2007 թթ. ելույթ է ունեցել Մադրիդի «Ռեալում», որի կազմում արժանացել է հնարավոր բոլոր տիտղոսներին: Արքայական ակումբի կազմում բրազիլացի կարճահասակ ֆուտբոլիստը անցկացրել է շուրջ 400 հանդիպում եւ դարձել 47 գոլի հեղինակ: Հանդես գալով պաշտպանությունում Կառլոսը հաճախակի էր դառնում գոլի հեղինակ շնորհիվ իր բարձր արագության եւ ուժգին հարվածների: Բրազիլիայի հավաքականում Կառլոսը անցկացրել է 125 հանդիպում եւ խփել 19 գնդակ:

1981-Ալեքսեյ Սեմյոնով (բելգիացի ֆուտբոլիստ)

Ռուս պաշտպանը հանդես է եկել մի շարք ռուսական եւ ամերիկյան թիմերում: Ներկայումս Սեմյոնովը ելույթ է ունենում «Սան Խոսե Շարքսում»: NHL-ում անցկացրել է 170-ից ավել հանդիպումներ:

1984-Կառլոս Տեվես (արգենտինացի ֆուտբոլիստ)

Այսօր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվողը դառնում է 25 տարեկան: Տեվեսը 2001-04 թթ. հիանալի մրցաշրջաններ անցկացրեց արգենտինական «Բոկա Խունիորսում», որից հետո շարունակեց արդյունավետ խաղ ցուցադրել բրազիլական «Կորինտիասում»: Սակայն երկար ժամանակ Հարավային Ամերիկայում Կառլոսը մնալ չէր կարող, քանի որ եվրոպական թիմերից ամեն օր ստանում էր գայթակղիչ առաջարկներ: Ի վերջո արգենտինացին տեղափոխվեց Անգլիա, որտեղ սկսեց հանդես գալ «Վեսթ Հեմում», ապա հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

1985-Դիոն Ֆանուֆ (կանադացի հոկեյիստ)

Կանադայի հավաքականի պաշտպանը ներկայումս ելույթ է ունենում «Կալյարի Ֆլամեսում»: Ազգային հավաքականի կազմում 2007 թ. Մոսկվայում դարձել է աշխարհի չեմպիոն:

1986-Վենսան Կոմպանի (բելգիացի ֆուտբոլիստ)

Կոմպանին կարիերան սկսել է բելգիական «Անդերլեխտում», իսկ 2006 թ. տեղափոխվեց գերմանական «Համբուրգ»: Բունդեսլիգայում անցկացնելով 2 մրցաշրջան' բելգիացի կիսապաշտպանը 2008 թ. հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

1990-Բեն Ամոս (անգլիացի ֆուտբոլիստ)

Երիտասարդ դարպասապահը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ իր նորամուտը նշել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Ամոսը համարվում է Անգլիայի հեռանկարային դարպասապահներից մեկը: