Բերեզովսկին ցուցմունք է տվել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մերձմոսկովյան Խիմկիի ոստիկանական բաժնում ցուցմունք է տվել:
Նախորդ շաբաթ դարպասապահին հեռախոսով սպառնացել էր անհայտ անձ, որը պահանջել էր Բերեզովսկուն վաճառել Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի «Խիմկի»-«Ռոստով» մրցավեճը:
Առայժմ ոստիկանները քրեական գործ չեն հարուցել: Հետաքննությունը շրջանակներում հարցաքննվել է Ռոման Բերեզովսկին, ինչպես նաեւ «Խիմկի» ակումբի մի քանի աշխատակիցներ:
Նախքան այս Ռոման Բերեզովսկին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ խաղի նախօրեին իրեն զանգահարել էր անհայտ տղամարդ եւ պահանջել նպաստել «Ռոստովի» հաղթանակին:
Ծառայության դիմաց զանգահարողը առաջարկել էր գումար, իսկ հրաժարվելու դեպքում սպառնացել էր հաշվեհարդար տեսնել: Ֆուտբոլիստը կատարվածի մասին անմիջապես տեղյակ էր պահել «Խիմկիի» ղեկավարությանը:
Չնայած Բերեզովսկին «Ռոստովի» հետ խաղից առաջ եղել է հոգեբանական ընկճված վիճակում, սակայն մասնակցել էր հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Խիմկին» պարտվել էր 0:1 հաշվով: