Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղը վաճառված չէր

Սպորտ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը` WADA-ն, ընդհանուր հայտարարի է եկել ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներ կապված պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների նոր դոպինգ ծրագրի հետ:

Նոր պայմանների համաձայն WADA-ն կարող է ցանկացած պահի վերցնել դոպինգ տեստ, պարզելու, թե արդյոք ֆուտբոլիստը օգտագործել է արգելված խթանիչներ:

ՖԻՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Իրժի Դվորժակը շտապել է հանգստացնել ֆուտբոլիստներին. «Մանրակրկիտ զննում կանցնեն այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Դրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք նոր են ապաքինվել վնասվածքներից կամ նախկինում նրանց մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչներ: Եթե լինեն կասկածներ, ապա WADA -ն կարող է դոպինգ տեստ վերցնել ցանկացած ֆուտբոլիստից, ցանկացած վայրում»:

Ի դեպ, ՖԻՖԱ-ն հայտարարությամբ է հանդես եկել եւս մեկ սկանդալային իրադարձության կապակցությամբ: Մարտի 28-ին կայացած Մոլդովա-Շվեյցարիայի (0:2) աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից հետո մի շարք բուքմեյքերական գրասենյակներ դիմել էին ՖԻՖԱ-ին` նշելով, որ Շվեյցարիայի հաղթանակի վրա խաղավերջում բավական մեծ խաղադրույքներ են կատարվել:

ՖԻՖԱ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որը խաղի ելքը նախապես պայմանավորված չի եղել. «Խաղավերջում Շվեյցարիայի հաղթանակի գործակիցը բավական ցածր էր: Ինչպես ցույց է տալիս փորձը, նման դեպքերում ցածր գործակիցների վրա մեծ խաղադրույքներ են կատարվում, որպեսզի շահույթը մեծ լինի»: