Օրացույց. Ապրիլի 9
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1973-Բարտ Գոր (բելգիացի ֆուտբոլիստ)
Բելգիայի հավաքականի փորձառու ֆուտբոլիստը հայտնի է բելգիական «Անդերլեխտում», գերմանական «Հերտայում» եւ հոլանդական «Ֆեյենորդում» ունեցած ելույթներով: Այս տարվա հունվարին Գորը «Անդերլեխտից» տեղափոխվեց մեկ այլ բելգիական ակումբ` «Ժերմինալ»: Հավանական է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտի կարիերան:
1975-Ռոբի Ֆաուլեր (անգլիացի ֆուտբոլիստ)
Ֆաուլերը կարիերան սկսել է «Լիվերպուլում», որտեղ ելույթ է ունեցել 1993- ից 2001 թ.` անցկացնելով կարիերայի լավագույն տարիները: Այս ընթացքում Ֆաուլերը Անգլիայի հավաքականում անցկացրել է 26 հանդիպում եւ խփել 7 գնդակ: 2001 թ. Ֆաուլերը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Լիդս», սակայն հետագայում Ռոբին այլեւս նախկինի նման արդյունավետ խաղ չցուցադրեց:
1978-Ժորժ Անդրադե (պորտուգալացի ֆուտբոլիստ)
Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը ներկայումս հանդես էր գալիս Թուրինի «Յուվենթուսում», սակայն երեկ հայտնի դարձավ, որ ակումբը խզել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը: Նախքան այս պորտուգալացի պաշտպանը մի քանի հաջող մրցաշրջան անցկացրեց իսպանական «Դեպորտիվոյում», որտեղից էլ տեղափոխվեց «Յուվենթուս»: Իտալական ակումբի հիմնական կազմում ամրապնդվել Անդրադեին չհաջողվեց: Պատճառը 2007 թ. ստացած լուրջ վնասվածքն էր, որի պատճառով ֆուտբոլիստը առաջիկայում կարող է թողնել ֆուտբոլը:
1980-Յերկո Լեկո (խորվաթ ֆուտբոլիստ)
Խորվաթ կիսապաշտպանը հանդես է եկել Զագրեբի «Դինամոյում», որտեղից էլ 2002 թ. տեղափոխվեց Կիեւի «Դինամո»: Ուկրաինայի ամենատիտղոսակիր ակումբի կազմում անցկացնելով 4 մրցաշրջան`Lեկոն հայտնվեց ֆրանսիական «Մոնակոյում»: Վերջին տարիներին Լեկոն պարբերաբար հրավիրվում է Խորվաթիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 57 հանդիպում եւ խփել 2 գնդակ:
1981-Իրենեուշ Յելեն (լեհ ֆուտբոլիստ)
2002-06 թթ. լեհական «Վիսլայի» կազմում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Յելենը հայտնվեց մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: 2006 թ. լեհ հարձակվողը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Օսերի» հետ, որի կազմում էլ ներկայումս հանդես է գալիս: