Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գավաթակիրը դուրս մնաց

Սպորտ

Հայաստանի գործող գավաթակիր Երեւանի «Արարատը» դուրս մնաց 2009 թվականի ՀՀ գավաթի խաղարկությունից: «Արարատը» 1-0 հաշվով պարտություն կրեց «Բանանցից» սեփական հարկի տակ: Քառորդ եզրափակիչում նա մրցակցի հարկի տակ  զիջել էր  2-0 հաշվով:Հանդիպման 68-րդ րոպեին աչքի է ընկել «Բանանցի» խաղացող Էդուարդ Կակոսյանը:

Կիսաեզրափակիչ մյուս զույգում' չնայած «Շիրակը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ, այդուհանդերձ դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպման 4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արա Մկրտչյանը: Այս թիմերի միջեւ առաջին մրցավեճում «Միկան» հաղթել էր 3-1 հաշվով: