Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից մեկ մասնակից

Սպորտ

Ապրիլի 11-ից 12-ը Ռուսաստանի  Տվեր քաղաքում կայանալու է ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշար «Տվերսկիե Նադեժդի» անվանումով: Մրցաշարում Հայաստանը ունենալու է ընդամենը 1 մասնակից:

Ասպարեզ դուրս կգա միայն 81 կգ քաշային Գոռ Կռոյանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Կռոյանը ներկայումս բնակվում է Ռուսաստանի Սամարա քաղաքում, ուստի նրա մասնակցությունը Տվերի մրցաշարում առավել նպատակահարմար է եղել:

Մրցաշարին մասնակցելու են նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Նիգերիայի, Լատվիայի, Էստոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները: «Տվերսկիե Նադեժդի» մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցելու են 300 մարզիկներ: Ռուսաստանը մրցաշարում ունենալու 112 մասնակից:

Մասնակից երկրների համար համար սա լավ ստուգատես է հունիսին Սլովենիայի Կոպեր քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ: Բացի այդ, այդ տարի հուլիսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալու է Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը, որում ընդգրկված մարզաձեւերի թվում է նաեւ ձյուդոն: