Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 8

Սպորտ

Այսօր ծնվել են

1950-Գժեգոժ Լյատո (լեհ ֆուտբոլիստ, մարզիչ)

Լեհաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը 1972 թ. դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: 1974 թ. աշխարհի առաջնությունում 7 գնդակով ճանաչվեց լավագույն ռմբարկու: Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Լյատոն ծավալեց մարզչական գործունեություն: Աշխատեց մի շարք լեհական թիմերում, ապա զբաղվեց քաղաքականությամբ: 2001-2005 թթ. Գժեգոժ Լյատոն հանդիսանում էր Լեհաստանի սենատոր, իսկ 2008 թվականից զբաղեցնում է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնը:

1963-Թերի Պորտեր (ամերիկացի բասկետբոլիստ, մարզիչ)

Որպես բասկետբոլիստ Պորտերը երկար տարիներ ելույթ է ունեցել NBA-ում, իսկ վերջին տարիներին աշխատում է որպես մարզիչ: Աշխատել է «Միլոուկ Բաքսում», իսկ մինչեւ 2009 թ. փետրվարը գլխավորում էր «Ֆինիքս Սանզը»:

1966-Մազինյո (բրազիլացի ֆուտբոլիստ)

Բրազիլացի Իոմար դա Նասիմենտոն հայտնի է աշխարհին Մազինյո անունով: Վերջինս Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է շուրջ 40 հանդիպում, իսկ 1994 թ. աշխարհի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի: Պաշտպանությունում ելույթ ունեցած այս ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական «Սանտա Կրուզում» եւ «Վասկո դա Գամայում», իտալական «Լեչեյում» եւ «Ֆիորենտինայում», իսպանական «Վալենսիայում» եւ «Սելտայում»: Ներկայումս հունական «Արիսի» գործադիր տնօրենն է:

1977-Տոմոսլավ Շոկոտա (խորվաթ ֆուտբոլիստ)

Տոմոյի կարիերան Խորվաթիայի հավաքականում չդասավորվեց: Խորվաթ կիսապաշտպանը առավել հայտնի է 2001-05 թթ. պորտուգալական «Բենֆիկայում» ունեցած ելույթներով: Եւս մեկ մրցաշրջան անցկացնելով պորտուգալական «Պորտույում»' Շոկոտան 2007 թ. վերադարձավ հայրենի Զագրեբի «Դինամո»:

1978-Բերնտ Հաաս (շվեյցարացի ֆուտբոլիստ)

Շվեյցարացի պաշտպանը հանդես է եկել մի շարք շվեյցարական, անգլիական, գերմանական, ֆրանսիական ակումբներում: Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 հանդիպում եւ խփել 3 գնդակ: Ներկայումս ելույթ է ունենում շվեյցարական «Սենտ Գալենում»:

1986-Իգոր Ակինֆեեւ (ռուս ֆուտբոլիստ)

Ռուսաստանի հավաքականի դարպասապահը կարիերան սկսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում, որտեղ էլ ներկայումս շարունակում է ելույթները: Արդեն 17 տարեկան հասակում նշելով նորամուտը ԲԿՄԱ-ի կազմում հետագայում Ակինֆեեւը 4 անգամ ճանաչվեց Ռուսաստանի լավագույն դարպասապահը եւ ամրապնդվեց ազգային հավաքականում: 2008 թ. Ռուսաստանի կազմում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ակումբային մակարդակով ամենամեծ նվաճումը 2004-05 թթ. ՈւԵՖԱ-ի գավաթին տիրանալն է:

1987-Ռոյսթոն Դրենդե (հոլանդացի ֆուտբոլիստ)

Հոլանդացի սեւամորթ ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Ֆեյենորդին», իսկ 2007 թ. տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Արքայական ակումբի հիմնականում կազմում հոլանդացի երիտասարդ խաղային ամրապնդվել առայժմ չի հաջողվել: