Օրացույց. Ապրիլի 7
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1968-Դանկան Արմսթրոնգ (ավստրալացի լողորդ)
Կարիերայի լավագույն տարիների Արմսթրոնգը անցկացրել է 1980-ականներին: 1986 թ. աշխարհի առաջնությունում Դանկանը 400 մ տարածությունում դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 1988 թ. Սեւուլի օլիմպիական խաղերում նույն տարածությունում միայն արծաթե մեդալի արժանացավ: Փոխարենը 1988թ. օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց 200 մ տարածությունում:
1971-Վիկտոր Կրաատց (կանադացի գեղասահորդ)
Կրաատցը Շե Լին Բուռնի հետ ելույթ էր ունենում պարային զույգերի պայքարում: 2003 թ. Կրաատցը Շե Լինի հետ դարձավ առաջինը զույգը Կանադայի պատմության մեջ, որին հաջողվեց դառնալ աշխարհի չեմպիոն: Աշխարհի առաջնություններում Վիկտոր Կրաատցը բազիմցս դարձել է նաեւ մրցանակակիր:
1979-Պասկալ Դյուպյուի (կանադացի հոկեյիստ)
Կանադացի հարձակվողը NHL-ում հայտնվեց 2000 թ., երբ ազատ խաղացողի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Մինեսոտա Ուայլդի» հետ: Ներկայումս ելույթ է ունենում «Ատլանտա Տրեշերզում»: Կարիերայի ընթացքում դարձել է շուրջ 90 գոլի հեղինակ:
1983-Ֆրանկ Ռիբերի (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Այս ֆուտբոլիստի ծննդյան օրը մի շարք աղբյուրներում նշվում է ապրիլը 1-ը, սակայն Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքում նշված է, որ Ռիբերին ծնվել է ապրիլի 7-ին: Ներկայումս Ֆրանկը հանդիսանում է Ֆրանսիայի հավաքականի առաջատարը: Ռիբերիի մասին ֆուտբոլային աշխարհը իմացավ 2006 թ. աշխարհի առաջնության ժամանակ, երբ արագաշարժ կիսապաշտպանը ֆրանսիացիների հետ հայտնվեց առաջնության եզրափակիչ խաղում: Վերջին 2 տարիներին Ռիբերին ելույթ է ունենում Մյունխենի «Բավարիայում», որտեղ համարվում է անփոխարինելի խաղացող: