3 մեդալ' Գորիի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Գորի քաղաքում ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մրցաշարին մասնակցում էին ոչ միայն վրացի, այլեւ Հայաստանը ներկայացնող 12 երիտասարդ ձյուդոիստներ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ առավել հաջող է հանդես եկել 55 կգ քաշային Գոռ Հարությունյանը, որը գրավել է առաջին հորիզոնականը: Գոռն իր քաշայինները պայքարում ունեցել է բացահայտ առավելություն եւ վստահորեն հաղթել է մրցակիցներին:
Հայաստանի եւ 2 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Նման արդյունքի են հասել 90 կգ Վահե Հանեյանը եւ գերծանր քաշային Արտուշ Մկրտչյանը: Վերջինս նվաճած բրոնզե մեդալը կրկնակի կարեւոր էր, քանի որ գործանր քաշային կարգում հայ մարզիկները թիվը բավական քիչ է եւ Մկրտչյանը Հայաստանում ոչ միշտ է ունենում մրցակիցներ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները անհաջող են հանդես եկել:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսում է նախապատրաստվել ապրիլի 22-ին Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի 2009 թ. առաջնությանը: Հավաքականի անդամները մարզվում են Երեւանի «Օլիմպիական ապահա» մարզահամալիրում: