Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարամյանը գրավում է «Գլորիայի» դարպասը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողները նախորդ շաբաթ մեր ընտրանու կազմում մասնակցելով Էստոնիայի հետ մրցավեճին վերադարձան իրենց ակումբները: Հանգստյան օրերին հայ ֆուտբոլիստների մի մասը արտասահմանյան թիմերի կազմերում հերթական հանդիպումներն են անցկացրել:

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է Կիեւի «Դինամոյին»: Տանտերերի կազմում 72-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Արարատ Առաքելյանը, որը փոխարինել է Ֆեռնանդեշին: Մինչ Առաքելյանի խաղադաշտ դուրս գալը «Դինամոն» արդեն վճռել էր հանդիպման ելքը:

Մեկնարկեց Բելառուսի առաջնությունը, որի մեկնարկային տուրում չեմպիոն ԲԱՏԵ-ն 1:0 հաշվով առավելության հասավ «Դնեպրի» նկատմամբ: Հովհաննես Գոհարյանը ընդգրկված էր ԲԱՏԵ-ի հիմնական կազմում, սակայն վնասվածքի պատճառով ընդմիջմանը փոխարինվեց: Ամեն դեպքում Գոհարյանը առայժմ լավ մարզավիճակում չէ: Զգացնել է տալիս այն, որ Հովհաննեսը ձմռանը որեւէ թիմի կազմում լիարժեք ուսումնամարզական հավաքի չի մասնակցել:

Վերջերս Հայաստանի հավաքականում փորձաշրջանի հրավիրված Հրաչ Յագանը բելգիական «Ստանդարդի» փոխարինողների կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ժերմինալի» հետ մրցավեճում:

Նորվեգիայի առաջնության 3-րդ տուրում Լեւոն Պաչաջյանը բացակայում էր «Ֆրեդրիկստադի» կազմից, որը 1:1 հաշվով ավարտեց «Սանդեֆյորդի» հետ մրցավեճը: Նախորդ 2 տուրերում Լեւոնը ընդգրկվում էր հիմնական կազմում:

Ռումինիայի առաջնության 22-րդ տուրում Արման Քարամյանը գոլի հեղինակ է դարձել «Տիմիշոարայի» կազմում: Քարամյանի թիմը 4:1 հաշվով հաղթել է «Գլորիային»: