Մահացել է ատամնաբուժարանում
Աջակցիր «Ա1+»-ինՆորք-Մարաշի մանկական ատամնաբուժական կլինիկայում երեկ մահացել է 5-ամյա մի երեխա: Դեպքից հետո կլինիկան ժամանակավորապես փակվել է:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, երբ բժիշկը ատամը հեռացնելուց է եղել, երեխան վեր է թռել եւ ատամը հայտվել է շնչափողում:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության` երեկ Հովվարդ Կարագյոզյանի անվան բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության ատամնաբուժարանից ՙՆորք-Մարաշ' բժշկական կենտրոն շնչահեղձ վիճակում տեղափոխվել է 5-ամյա Արմեն Եթարյանը:
Պարզվել է, որ ժամը 14.15-ին, ատամը հեռացնելու ժամանակ` երեխան գլուխը շարժել է եւ հեռացված ատամն ընկել է կոկորդը, այնուհետև շնչափողը, որից հետո նա շնչահեղձ վիճակում տեղափոխվել է ՙՆորք-Մարաշ՚ ԲԿ;
Այնտեղ մեկ ժամ անընդմեջ բուժօգնություն ցույց տալուց հետո չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
Ատամնաբուժարանի բժիշկ Նարինե Խ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Կատարվում է նախաքննություն
Ի դեպ, մի քանի օր առաջ երեխայի մահ է արձանագրվել ռուսաստանյան ատամնաբուժարանում: Մարտի 26-ին Ռուսաստանի Սամարա քաղաքի պոլիկլինիկաներից մեկում մահացել է 3-ամյա մի երեխա: Այս դեպքում երեխան կուլ է տվել բերանում եղած երկու տամպոնները եւ շնչահեղձ եղել: Օգնության հասած բժիշկների հաջողվել է հանել միայն մեկ տամպոնը, իսկ երկրորդը դուրս է բերվել միայն հերձման ժամանակ:
Մի քանի ամիս առաջ էլ Սարատովի շրջանի <Օրտոս> ատամնաբուժարանում 5-ամյա մի աղջնակ ատամը հանելու ժամանակ կուլ է տվել սուր կտրող բժշկական գործիքը: Բարեբախտաբար, երեխան չի մահացել: