Խուլիգանությո՞ւն, թե՞ միտումնավոր արարք
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորում ՚հարձակմանՙ է ենթարկվել Հրանտ Մաթեւոսյանի արձանը:
Մարտի 15-ին, ժամը 14:45-ի սահմաններում Ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք` ԱԳԲ ահազանգ է ստացվել, որ Հրանտ Մաթեւոսյանի անվան՝ նախկին Երկաթուղայինների այգում տեղադրված անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի արձանի նկատմամբ վանդալիզմի գործողություններ են իրականացվում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 12-ամյա անչափահասը կարմիր գույնով ներկում է արձակագրի արձանը:
Արարքի դրդապատճառների վերաբերյալ Ոստիկանության Վանաձորի բաժնի ԱԳԲ պետ Ռուդիկ Վարոսյանից տեղեկացանք, որ անչափահասը պարզապես ցանկացել է ՚նկարազարդելՙ արձանը: Իսկ այս ընթացքում որոշ մեծահասակներ անտարբերությամբ հետեւել են անչափահասի արարքին:
Դեպքի առիթով կատարվում է հետաքննություն:
Ռուդիկ Վարոսյանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցից տեղեկացանք, որ անչափահասի ծնողները համապատասխան մասնագետի օգնությամբ մաքրել են արձանի վրայի ներկը:
Անչափահասը հաշվառվել է Ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում եւ գտնվելու է հսկողության տակ: