6000 դրամով կօրինականացնեն
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 1-ից սկսվել է Գյումրիի տարածքում գտնվող ավտոտնակների գրանցման եւ հաշվառման գործընթացը: Բոլոր այն բնակիչները, որոնք տարբեր ժամանակներում դրանք կառուցել են առանց թույլտվության եւ պետք է մինչեւ մարտի 20-ը օրինականացնեն դրանք, այսինքն` մուծեն սահմանված գումարը եւ ստանան գրանցման համապատասխան համար: Հակառակ դեպքում բնակիչները կզրկվեն դրանցից: Բնակիչները տարեկան պետք է վճարեն 6000 դրամ:
Այն ավտոտնակների տերերը, որոնք ունեն սեփականության վկայագիր, ազատվում են այս վարձավճարից, քանի որ մուծում են գույքահարկ եւ հողի հարկ: Նշենք, որ նախորդ տարիներին այս նույն գրանցման համար քաղաքացիները մուծում էին տարեկան 36 000 դրամ: 2009 թվ-ին Գյումրիի ավագանու որոշմամբ գումարի չափը զգալիորեն նվազեցվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակիչներից շատերը պարզապես ի վիճակի չեն մուծել սահմանված գումարը:
Արդյունքը եղել է այն, որ փետրվարի 1-ից մինչ օրս արդեն հաշվառվել են 500-ից ավելի ավտոտնակներ: Ինչպես հավաստում են Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնում, քաղաքի ավտոտնակների մեծամասնությունն ապօրինի են, հետեւաբար արդեն հաշվառված 500 ավտոտնակը մեծ թիվ չէ:
Գյումրիի ՚Ցայգՙ ՀԸ