Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ` ոչ լավագույն արդյունքով

Սպորտ

Հայ աթլետները 3 մեդալ են նվաճել Թեհրանում կայացած ՚Արեւածագի 10 օրՙ միջազգային մրցաշարում: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում:

Հայաստանի հավաքականի կազմում ամենահաջողը ելույթ է ունեցել Հայկանուշ Բեգլարյանը, որը հեռացատկում գրավել է 1-ին հորիզոնականը եւ նվաճել ոսկե մեդալ: Ֆեդերացիայում ընդգծեցին, որ Հայկանուշը իր անձնական արդյունքը Իրանում չի բարելավել, սակայն դա նրան չի խանգարել դառնալ մրցաշարի հաղթող:

Հայաստանի եւս 2 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Խոսքը վազորդներ Սեւակ Եղիկյանի եւ Արամ Դավթյանի մասին է: Եղիկյանը մրցանակային եռյակում է հայտնվել 1500 մ տարածությունում, իսկ Արամ Դավթյանը` 800 մ: Վերջինս հանդես է եկել նաեւ 400 մ տարածությունում, սակայն մրցանակային տեղ չի գրավել: Սեւակ Եղիկյանն էլ ելույթ է ունեցել նաեւ 300 մ տարածությունում եւ դարձյալ դուրս է մնացել լավագույն եռյակից:

Հայաստանի կազմում ելույթ են ունեցել նաեւ այլ մարզիկներ, որոնք Թեհրանից վերադարձել են առանց մեդալների: