ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացվել է Վրաստանի պատանի բռնցքամարտիկների բաց առաջնություն, որին մասնակցել է նաեւ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի: Թեեւ Հայաստանի հավաքականը հանդես է եկել իր 2-րդ կազմով, սակայն կարողացել է հաջողության հասնել մի շարք քաշային կարգերում:
Կրտսեր բռնցքամարտիկների պայքարում Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ մրցանակային հորիզոնականերում են հայտնվել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ 50 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը դարձել է Վրաստանի չեմպիոն, իսկ 48 կգ քաշային Գարիկ Սաֆարյանը եւ 40 կգ Աշոտ Սաֆարյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Ավագ բռնցքամարտիկների պայքարում Հայաստանի 9 ներկայացուցիչներից մեդալով են վերադարձել 5 մարզիկներ: Նրանցից ամենահաջողը ելույթ է ունեցել 48 կգ քաշային Կոլյա Գրիգորյանը, որը նվաճել է ոսկե մեդալ:
46 կգ քաշային Արթուր Կիրակոսյանը եւ 54կգ Անդրանիկ Հլոյանը եւս մոտ են եղել առաջին հորիզոնականին, սակայն եզրափակիչներում զիջել են եւ հանգրվանել 2-րդ տեղերում:
57 կգ Տիգրան Գեւորգյանը եւ 66 կգ Արմեն Ահարոնյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Հայաստանի պատանեկան հավաքականը իր մարտական կազմով փետրվարի 14-16 Երեւանում կմասնակցի միջազգային մրցաշարի, որին կմասնակցեն Ռուսաստանի Ղազախստանի եւ Վրաստանի հավաքականները:
Հիշեցնենք, որ մայիսին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է նաեւ աշխարհի պատանեկան առաջնությունը: