Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՌԻՍԿԻ ՉԻ ԴԻՄՈՒՄ

Սպորտ


ՖԻԴԵ-ի «Գրան-պրի Էլիստայում» հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է զգուշավորություն ցուցաբերել: Հայաստանի հավաքականի առանցքային շախմատիստը 5-րդ տուրում 5-րդ ոչ-ոքին խաղաց:

Այս անգամ մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովն էր: Մրցակիցները արագորեն 25 քայլ կատարեցին եւ համաձայնվեցին ոչ-ոքիի: Ամեն դեպքում այս պարտիայում ավելի զգուշավոր էր Վլադիմիրի մրցակիցը, որի առաջարկությամբ էլ պարտիան խաղաղ ելք ունեցավ: Նախորդ տուրերում եւս Հակոբյանը ռիսկի չէր դիմել` վաստակելով կեսական միավոր:

Այսպիսով Հայաստանի ներկայացուցիչը «Գրան-պրի Էլիստայում» իր ակտիվում ունի 2.5 միավոր: Մյուս 6 պարտիաներից արդեն ավարտվել է նաեւ Մամեդյարով-Կասիմջանով պարտիան, որտեղ եւս մրցակիցները կեսական միավոր են վաստակել: Իսկ ահա մյուս պարտիաները դեռ ընթացքի մեջ են: