Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է, ԻՍԿ ԱՐՈՆՅԱՆԸ...

Սպորտ


Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Էլիստայում դեկտեմբերի 13-ին մեկնարկելիք «Գրան-պրի» ՖԻԴԵ-ի հերթական փուլին: Իսկ ահա մեկ այլ հայ ճանաչված շախմատիստ Լեւոն Արոնյանը իր դժգոհությունն է հայտնել ՖԻԴԵ-ին վերջերս չեմպիոնական տիտղոսի մրցակարգը փոփոխության ենթարկելու համար:


Էլիստայում կայանալիք «Գրան-պրիի» հերթական փուլը կայանալու է այն բանից հետո, երբ Կատարը հրաժարվեց սեփական հարկի տակ անցկացնել մրցաշարը: Կատարի հրաժարվելուց հետո մեխանիկորեն մրցաշարից դուրս մնաց կատարցի Մոհամեդ Ալ-Մոդիահին, որը փոխարեն «Գրան-պրիում» հանդես կգա Վլադիմիր Հակոբյանը:


Վերջինս Լեւոն Արոնյանից հետո կլինի 2-րդ հայ շախմատիստը, որը մասնակցում է ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարերին շարքին: Սակայն Արոնյանը բաց նամակ է ուղարկել ՖԻԴԵ-ին` իր վրդովմունքը հայտնելով այս կառույքի ղեկավարների վարած քաղաքականության վերաբերյալ:


Արոնյանին զայրացրել է այն, որ 2010թ. աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում հանդես են գալու նաեւ շախմատիստներ, որոնց ելույթ չեն ունենում «Գրան-պրիում» եւ Աշխարհի գավաթի խաղարկությունում:


«Ես հիասթափված եմ ՖԻԴԵ-ի վերջերս ընդունած որոշման կապացությամբ: Անարդարացի է փոխել ընտրական փուլի պայմանները այն բանից հետո, երբ այն արդեն սկսվել է: Դա նույնն է, որ վազքի մարաթոնում 42 կմ տարածությունը հասցնեն 80 կմ-ի, երբ վազորդները արդեն 20 կմ տարածություն են անցել: Մարզիկները կորցնում են մոտիվացիան եւ հարգանքը նրանց հանդեպ, ովքեր մտածել են այդ կանոնները», - ասված է Արոնյանի նամակի մեջ:


«Գրան-պրիին» հետագայում մասնակցելուց արդեն հրաժարվել է նորվեգացի Մագնուս Կառլսենը, իսկ Արոնյանը իր բաց նամակով ՖԻԴԵ-ին հասկացրել է, որ ինքը եւս կհետեւի երիտասարդ շախմատիստի օրինակին: