Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՄԵԴԱԼ ԹԵՀՐԱՆԻՑ

Սպորտ


Հայ ձյուդոիստները 1 մեդալի են արժանացել Իրանի մայրաքաղաքի Թեհրանում կայացած «Արեւածագի գավաթի» խաղարկությունում: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որի Ասիայի առաջատար երկրների մասնակցությամբ այս մրցաշարում 73կգ քաշային Արտակ Աբրահամյանը դարձել է բրոնզե մեդալակիր:


Մեդալին մոտ է եղել նաեւ Փայլակ Վարդազարյանը, որը հանդես եկել 66 կգ քաշայինների պայքարում: Փայլակը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է եւ գրավել 5-րդ հորիզոնականը: «Արեւածագի գավաթի» խաղարկությանը մասնակցել են նաեւ 60 կգ Գոռ Ազիզբեկյանը եւ 66կգ Արթուր Աբրահամյանը, որոնք պարտվել են մեկնարկային փուլերում:


Այսպիսով` հայ ձյուդոիստների համար տարին ավարտվեց: 2008թ. ընթացքում միջազգային մրցաշարեր Հայաստանի մասնակցությամբ այլեւս չեն լինելու:

ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Ձյուդոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի հունվարի 24-25-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն 10 ձյուդոիստներ: Ազգային հավաքականը հունվարի 7-21-ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում էլ կորոշվեն այն թեկնածուները, որոնք կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը:

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ


Բռնցքամարտիկի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է 2008 թ լավագույն անվանակարգերի հավակնորդներին: Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարիչինյանը հավակնում է տարվա նոկաուտ մրցանակին:


Ավստրալիան ներկայացնող Դարչինչյան այս տարի մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց, սակայն մասնագետների ուշադրությունը գրավել է Միխարեսի նկատմամբ Վիկի տարած հաղթանակը, որում Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին եւ մրցամարտը անմիջապես դադարեցվեց: Այս հաղթանակի շնորհիվ Դարչինյանը միավորեց չեմպիոնական գոտիները:


Տարվա բռնցքամարտիկի կոչմանը հավակնում է ուկրաինացի Վիտալի Կլիչկոն: Հավակնորդների ցանկում են նաեւ Մենի Պակյոն եւ Էդգար Սոսան: