Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԼԻՄՊԻԱԴԱ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ (Լրացվում է)

Սպորտ

Տիգրան Պետրոսյանը 3-րդ խաղատախտակի վրա առաջ մղեց Հայաստանին` հաղթելով Լի Չաոյին: Հայաստան-Չինաստան շախմատային հանդիպումը ավարտվեց 2.5:1.5 հաշվով: Ավելի վաղ կեսական միավոր էին վաստակելԼեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ Գաբրիել Սարգսյանը:

Հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստները պահպանցին օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Մեր հիմնական մրցակից Ուկրաինան 0.5:3.5 հաշվով զիջեց է ԱՄՆ-ին: Ուկրաինացիների կազմում նրանց առաջատար Վասիլի Իվանչուկը զիջեց Գատա Կամսկուն: Պավել Էլյանովն էլ պարտություն կրեց Ալեքսանդր Օնիշչուկից:


Հայաստան-Չինաստան

Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736)` 43-րդ քայլ, ոչ-ոքի

Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714)` 39-րդ քայլ, ոչ-քի

Գաբրիել Սարգսյան (2642)-Նի Հուա(2710)` 48-րդ քայլ, ոչ-ոքի

Տիգրան Պետրոսյան (2629)-Լի Չաո(2622)` 51-րդ քայլ, 1:0


Հայաստանի կանանց հավաքականը այսօր հանդիպեց Հնդկաստանի հետ: Մեր շախմատիստուհիները հաղթեցին 2.5:1.5 հաշվով:


Հայաստան-Հնդկաստան

Էլինա Դանիելյան(2513)-Դրոնավալի Հարիկա(2462)` 1:0

Լիլիթ Մկրտչյան (2443)-Սաչդեւ Տանիա (2425)` 0.5:0.5

Նելլի Աղինյան (2325)-Գատե Սվատի (2320) 0.5:0.5

Լիլիթ Գալոյան (2305)-Անն Մարի Գոմես (2298) 0.5:0.5


Թարմացնելու համար սեղմեք Ctrl+F5